Добавить новость
123ru.net
World News in Armenian
Август
2018

Իոաննիսյան․ ԱԺ նախագահի երեկվա հայտարարությունը «ինքնապաշտպանության փորձ էր»

0
Իոաննիսյան․ ԱԺ նախագահի երեկվա հայտարարությունը «ինքնապաշտպանության փորձ էր»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի երեկվա հայտարարությունն ինքնապաշտպանության փորձ էր:

Ըստ Իոաննիսյանի, հանրությունը նախկին իշխող կուսակցությանը մայիսի 8-ին մեկ անգամ արդեն պարտադրել է համար անցանկալի որոշում՝ վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին․ - «Եվ հիմա իրենք տեսնում են, որ նորից հասունանում է վիճակ, որ կարող է հանրությունը իրենց այլ որոշում էլ պարտադրի: Եվ իրենք փորձում են առավելագույնը դիմադրել»:

Երեկ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հայտնում էր իր մտահոգությունը երկրում ստեղծված իրավիճակի մասին: 

«Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են», - մասնավորապես նշել էր Արա Բաբլոյանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Փաշինյանի կառավարության նպատակն է թալանվածը հետ բերելը, և Բաբլոյանի մտահոգությունները ոչ թե երկրում օրինականության ապահովման, այլ սեփական դիրքերը պահելու տեսակետից է պետք դիտարկել․ - «Եթե իշխանությունը կորցրել է, ապա հաջորդ փուլը դա գոնե անձնական ունեցվածքը, այն, ինչ որ կուտակվել է այս տարիներին՝ տնտեսական ռեսուրսներ և այլն, դրանք պահպանելն է»:

Հիշեցնեմ, կառավարության 100 օրն ամփոփելու համար հանրահավաք հրավիրած վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ թեև հրաժարվել է դատական իշխանությանը հրահանգներ տալուց, սակայն դա չի նշանակում, որ որոշ դատավորները պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ իշխանություններից․ - «Նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»: 

Անդրադառնալով օգօստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին՝ Բաբլոյանը դրանք ճնշումներ է որակում․ - «Ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ: Սրան զուգահեռ դատավորների հասցեին մատ թափ տալը, այլախոհներին Ազգային անվտանգության ծառայությամբ սպառնալը ոչ միայն ճնշում է դատական իշխանության [նկատմամբ], այլև առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ»:    

Դանիել Իոաննիսյանը նախկին իշխանությունների ժամանակ դատական համակարգի վրա գործադրած ճնշումը «զանգով ճնշում» է որակում, երբ կար այս կամ այն որոշումն ընդունելու հստակ հրահանգ․ - «Ինչով է տարբերվում զանգով ճնշում գործադրելը հրապարակում հայտարարությունից: Հրապարակում հայտարարությունը դա միգուցե քաղաքական ճնշում է կամ հանրային ճնշման ինչ-որ ապահովման մեխանիզմ է, բայց գործնականում դա ճնշում է առանց հետևանքների»:

Արա Բաբլոյանը մտահոգիչ է համարում նաև Փաշինյանի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասին: Հիշեցնեմ, վարչապետը հայտարարեց, որ պատրաստվում են նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պարտադիր չի լինի իր հրաժարականը: Արտահերթ ընտրություն հնարավոր կլինի անցկացնել նաև Ազգային ժողովի ինքնալուծարման հետևանքով:

«Ինձ համար սա առավել անսպասել է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների և որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում», - նշել է Ազգային ժողովի նախագահը:

Նիկոլ Փաշինյանի այդ հատրարարությունը Բաբլոյանը օրենսդիրի վրա ճնշում է համարում:

Փաշինյանի նպատակը, Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությամբ, ոչ թե իշխանությունը պահելու փորձ է, այլ արտահերթ ընտրությունները չվտանգելու: Եթե վարչապետը հրաժարական տա, և Ազգային ժողովի մեծամասնությունը նոր վարչապետ ընտրի, արտահերթ ընտրություններ չեն կայանա:

«Իսկ արտահերթ ընտրությունները մեզ օդ ու ջրի պես պետք են: Արտահերթ ընտրությունները դա այն մեխանիզմն է, որով պետք է ի վերջո Հայաստանի քաղաքացիները լեգիտիմորեն արտահայտեն իրենց կամքը: Եվ եթե ինչ-որ վտանգ կա, որ կարող են խորհրդարանական ուժերը տապալել արտահերթ ընտրությունների այդ սցենարը, ապա իրոք պետք է ապահովել մեխանիզմներ, որպեսզի դա չտապալվի»:  

Բաբլոյանն իր ելույթում նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար պատրաստվում է հանդիպումներ ունենալ վարչապետի, նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Ազգային ժողովի հանրապետական նախագահի ելույթն ամենևին ռևանշի փորձ չէ․ - «Բաբլոյանը առաջարկում է արդյուհանդերձ պայմանավորվել և Նիկոլ Փաշինյանի տողակատով մեսիջ է հղում, որ պետք չէ անցնել կոշտ գործողությունների փուլի, խորհրդարանում իրականում դիմադրություն չի լինելու հեղափոխության օրակարգին և հնարավոր է պայմանավորվել»: 

Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Բաբլոյանի հայտարարությունը չեն մեկնաբանում: Մեկնաբանությունից հրաժարվեց նաև «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр: 29 и 30 июня в Москве пройдет масштабное празднование Дня молодежи


Спорт в России и мире
Москва

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Даниил Медведев представил форму, в которой выступит на Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

У инвесторов появилась возможность купить ЦФА на "Атомайзе" прямо в мобильном приложении Росбанка





Путин в России и мире
Москва

Россия получит доступ к военным базам и аэродромам Индии, что создаст угрозу США


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Белоруссии заверил Лаврова в полной поддержке




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Начинка — нацизм": Захарова вскрыла истинную суть Киева после слов приспешника Зеленского о Крыме


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Земфира

Стала известна примерная стоимость квартиры Земфиры* в центре Москвы



Москва

Нижегородский вуз вошел в рейтинг с самыми высокими зарплатами выпускников

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net