Վրաստանը 7 ամսում 1.7 մլրդ դոլար եկամուտ է ստացել զբոսաշրջությունից
Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1.7 մլրդ դոլար: Եկամտի մեծ մասը՝ 431 մլն դոլարը, ստացվել է հուլիսին:
Այս մասին գրում է Бизнес Грузия-ն՝ հավելելով, որ այդ ցուցանիշը 13.7 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենից շատ զբոսաշրջությունից ստացվող եկամուտն աճ է գրանցել մարտ ամսին, և աճը կազմել է 28.9 տոկոս:
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով՝ հունվար-հուլիս ամիսներին 4 600 988 այցելու է ժամանել Վրաստան, որը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենից շատ միջազգային այցելուներ հարևան երկիր ժամանել են Ռուսաստանից (+24,1%), Թուրքիայից (+20,4%), Ադրբեջանից (+10,4%), Հայաստանից (+2,1%):