Մելանյա Թրամփը կոչ է արել սովորեցնել երեխաներին ճիշտ օգտվել համացանցից
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հիշեցրել է հանրությանը երեխաներին՝ համացանցից անվտանգ օգտվելու կանոնները սովորեցնելու կարևորության մասին՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ երեխաներն այժմ ավելի տեղեկացված են սոցիալական ցանցերի վտանգների մասին, քան մեծահասակները: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Եկեք խոստովանենք, որ երեխաների մեծ մասն ավելի տեղեկացված է սոցցանցերի առավելությունների ու վտանգների մասին, քան մեծահասակներից ոմանք, սակայն մենք, այնուամենայնիվ, պետք է անենք հնարավոր ամեն բան՝ համացանցից օգտվելու անվտանգ ու ճիշտ սովորությունների ձևավորման համար անհրաժեշտ տեղեկությունն ու գործիքները նրանց տալու համար»,- նշել է ԱՄՆ առաջին տիկինը Մերիլենդ նահանգում կայացած ֆորումի ժամանակ, որի թեման էր համացանցի միջոցով հոգեբանական ճնշման գործադրման ու ահաբեկման կանխումը:
«Ներկայիս հասարակությունում սոցիալական ցանցերը մեր երեխաների կյանքի անբաժանելի մասն են կազմում: Դրանք կարող են շատ օգտակար լինել տարբեր ոլորտներում, սակայն կարող են լինել նաև կործանարար ու վնասակար, երբ սխալ են կիրառվում»,- ընդգծել է Մելանյա Թրամփը: