Օձեր են հայտնաբերվել
Օգոստոսի 13-ին` ժամը 19:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Պարադիզ դեսերտ» թխվածքեղենի խանութի դիմաց նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: