«Վերաքննիչ դատարանը կատարեց նախկին իշխանությունների պատվերը». Արա Ղարագյոզյան
Փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր վերաքննիչ դատարանը կատարեց նախկին իշխանությունների պատվերը, կայացնելով ակնհայտ ապօրինի դատական ակտ։ Անձեռնմխելիության հիմքով Ռ․Քոչարյանը չէր կարող ազատ արձակվել։ Այսպես ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ …