Անջելինա Ջոլին հոսպիտալացվել է հոգեբուժական կլինիկա․ Elle
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հոսպիտալացվել է հոգեբուժական կլինիկա, ուր բուժում է անցել երկու տարի առաջ։ Հայտնի է, որ կլինիկան մասնագիտացված է անորեքսիայի ու բուլիմիայի հետ խնդիրներ ունեցող հիվանդների հետ աշխատանքում։
Ինչպես գրում է Elle պարբերականը, Ջոլին ու իր նախկին ամուսին, Հոլիվուդի աստղ Բրեդ Փիթը գտնվում են հոգեբանական լուրջ հակամարտության մեջ՝ կապված ամուսնալուծությունից հետո երեխաների խնամակալության խնդրի հետ։
Անցյալ անգամ Ջոլին հոսպիտալացվել էր, երբ նրա քաշը կազմում էր ընդամենը 44 կգ այն դեպքում, երբ դերասանուհու հասակը հասնում է 1,70 սմ-ի։
Դերասանուհու առողջական վիճակի վատթարացման պատճառ են դարձել, ըստ լրատվամիջոցների, նախկին ամուսնու մեղադրանքները։ Ավելի վաղ Ջոլին հայտարարել էր, որ Փիթը որևէ նյութական օգնություն չի ցուցաբերում նրանց համատեղ երեխաների խնամակալության համար, ինչին ի պատասխան դերասանը նշել էր, որ դա Ջոլիի հերթական սադրանքն է։
Ըստ Փիթի՝ Ջոլին փորձում էր նման կերպ ազդել դատավորների որոշման վրա՝ կապված երեխաների խնամակալության հանձնման հետ։