Բակո Սահակյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին և Ամերիկյան համալսարանի փոխնախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին:
ԱՀ նախագահը կարևորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող ենթակառուցվածքները կարևոր ներդրում կունենան մայր բուհում գիտակրթական մակարդակի բարձրացման գործում: