Ալյասկայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Ալյասկա նահանգի հյուսիսում գտնվող Կակտովիկ քաղաքի մոտակայքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը` 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Կակտովիկից հարավ-արևմուտք ընկած հատվածում:
Նոր ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:15-ին քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 11,7 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Նշենք, որ վերջին մեկ օրում սա Ալյասկայում արդեն երկրորդ երկրաշարժն է: Նախորդը գրանցվել է Կակտովիկից 76 կմ հարավ-արևմուտք և եղել է 6.5 մագնիտուդ ուժգնությամբ: