Հունաստանի Էվբեյա կղզում արտակարգ դրություն է հայտարարվել
Կենտրոնական Հունաստան պերիֆերիայի նահանգապետ Կոստաս Բակոյանիսը անտառային հրդեհների պատճառով հունական Էվբեյա կղզում արտակար դրություն է հայտարարել: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Մենք հենց նոր արտակարգ դրություն ենք հայտարարել մունիցիպալիտետում: Հորդորում ենք բոլորին հետևել ոստիկանության հրահանգներին»,- գրել է պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում:
Ներկա պահին տեղական ինքնակառավարման մարմիններն օգնում են մարել հրդեհը` մասնակցելով տարվող աշխատանքներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի Էվբեյա կղզում հուժկու հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ այն սկիզբ է առել Խալդիկա քաղաքից քիչ հյուսիս՝ Կոնդոդեսպոտի գյուղին մոտ տարածքում։ Հրդեհի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին և շոգ եղանակը։ Վերոնշյալ տարածքում օդի ջերմաստիճանը հասնում է 30-ի։