Boeing և Airbus ընկերությունները 43 մլրդ դոլարի գործարքներ են կնքել Ֆարնբորոյի ավիացուցադրության ժամանակ
Բրիտանական Ֆարնբորոյում անցկացվող ավիացուցադրության ժամանակ Boeing և Airbus ինքնաթիռաշինական ընկերությունները ներկայացրել են առաջին կնքված գործարքները՝ ընդհանուր 43 մլրդ դոլար արժողությամբ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ամերիկյան Boeing-ի կնքած խոշորագույն գործարքը Jet Airways-ի պատվերն է, որով նախատեսվում է 8.8 մլրդ դոլար արժողությամբ 737 MAX 8 մակնիշի 75 ինքնաթիռ մատակարարել: Airbus-ն, իր հերթին, 8.8 մլրդ դոլարի գործարք է կնքել A320neo մակնիշի 80 ինքնաթիռ մատակարարելու համար: Գնորդ ընկերության անունը դեռևս չի հաղորդվում:
Ընդհանուր առմամբ, Ֆարնբորոյում պատվերների քանակով առաջատարը դեռևս Airbus-ն է, որը 186 ինքնաթիռ մատակարարելու պայմանագրեր է ստորագրել, մինչդեռ Boeing-ը՝ 175-ը: