Երևանում Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները վերսկսվել են (լուսանկարներ)
«Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքային համալիրի տարածքում վերսկսվել են Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախկին նախարար Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատակիցները:
Tert.am-ի թղթակցին տեղում շինարարություն իրականացնողները հայտնել են, որ այսօր առավոտվանից արձանի տեղադրման շինարարական աշխատանքները վերսկսվել են:
Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 27-ին Քաղաքաշինության կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ կոմիտեն դադարեցնում է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները։
Մշակույթի նախարարությունն էլ հայտարարություն էր տարածել, որ նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:
Միաժամանակ,նախարարությունից հայտնել էին, որ կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի են համարում առանց Մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը: