Ռոնալդո. Մրցավարները չեն պաշտպանում Նեյմարին
Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն չի կիսում ֆուտբոլասերների կարծիքը` Նեյմարի խաղի վերաբերյալ
«Ես համաձայն չեմ այդ խոսքերի հետ: Նա իրեն պատշաճ է դրսևորում ու փորձում է խուսափել բախումներից: Մրցավարները բավարար կերպով չեն պաշտպանում նրան:
Եթե ինձ նույնպես ամեն անգամ հարվածներ հասցնեին, ապա ես էլ կզգայի անարդարություն:
Նեյմարի հանդեպ քննադատությունը հեռուստատեսային շոու է և այդպես թերթերը պարզապես ցանկանում են լրացնել իրենց դատարկ էջերը»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը: