Добавить новость
123ru.net
World News in Armenian
Июнь
2018

ԱԺ 4 խմբակցություններից միայն ՀՀԿ-ն է դեմ 100% համամասնական ընտրակարգին. ըստ Սերգեյ Բագրատյանի՝ ԸՕ-ի փոփոխությունների համար 1 տարի ժամանակ ունեն

0

ԱԺ 4 խորհրդարանական խմբակցություններից 3-ն առաջարկել են վարկանիշային ընտրակարգի փոփոխություն, այսինքն՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով գնալ: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական հանձնաժողովի անդամ է: Ըստ Բագրատյանի՝ ՀՀԿ-ն ցանկանում է, որ վարկանիշային ընտրակարգը մնա, իսկ «Ծառուկյան», «Ելք» և ՀՅԴ խմբակցությունները առաջարկում են հանել ռեյտինգային ընտրակարգը:   
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված խորհրդարանական 4 խմբակցության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու հուլիսի 4-ին: Բոլոր խմբակցությունների 3-ական  ներկայացուցիչները համաձայնել են, որ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի հետ աշխատեն փոխհամաձայնեցված և փոխգործակցված:

Հաջորդ կարևոր առաջարկն, ըստ նրա, կրկնաքվեարկությունները բացառելու  հնարավորություններ ստեղծելն է: «Այս 2 փոփոխություններն են առանցքային, և խնդիր է դրված՝ սրանք կարողանալ շտապ շտկել»,-ասաց Բագրատյանը՝ շեշտելով, որ հանձնաժողովների առաջարկությունները կլինեն ԸՕ-ի փոփոխության առաջնահերթությունների շուրջ, քանի որ երկարաժամկետ փոփոխություններ այս պահին  չեն կարող անել՝ շատ ավելի աշխատատար լինելու պատճառով: 

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ առաջարկություններ կան նաև զինվորների քվեարկության հետ կապված: «Զինվորների քվեարկության հարցում ևս մտավախություններ ունենք, պետք է փոփոխություններ առաջարկվեն, որպեսզի սպաները չկարողանան զինվորների կամարտահայտման վրա ազդել: Մենք առաջարկում ենք՝ սպաները առնվազն 100 մետրից ավել հեռու մնան ընտրատեղամասից, որպեսզի զինվորներն ազատ քվեարկությանը մասնակցեն»,-ասաց նա:  

Բագրատյանի խոսքով՝ նաև առաջարկություն ունեն ընտրողներին ուղղորդելու խնդրով, երբ պատճառաբանում են, թե ընտրողը լավ չի տեսնում կամ հիվանդ է, չի կարող միայնակ  ընտրել, և ուղեկցողները  ուղղորդում էին ընտրությունները տեղամասերում: «Այդ խնդրի դեպքում մենք առաջարկում ենք, որ բժշկի թղթով գան այն ընտրողները, ովքեր իսկապես ի վիճակի չեն ընտրել, և նրանց կարելի է նոր ուղեկցել»,-ասաց նա:  

Մյուս առաջարկը վերաբերում է ԶԼՄ-ների մասնակցությանը: Ըստ Բագրատյանի՝ իրենք առաջարկում են հանել ցանկացած սահմանափակում:  

ԱԺ պատգամավորը նշեց, որ հույս ունեն առնվազն մինչև մեկ տարում հասցնել ավարտել: «Մինչև մարտ, ապրիլ հասցնենք լավ Ընտրական օրենսգիրք ունենալ և լավ պայմաններ ստեղծել՝ ընտրություններ կազմակերպերու համար: Համենայն դեպս կառավարությունը նույնպես նշում էր մինչև 1 տարի ժամանակը»,-ասաց նա և նշեց, որ Կառավարության ներկայացուցիչներն առաձին ձևաչափով աշխատանքներ կկատարեն, բայց ԱԺ աշխատանքներին կմասնակցեն:

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ այս կարևորագույն փոփոխությունների դեպքում, իհարկե, գերադասելի է ունենալ միջազգային հանրության, կոնկրետ Վենետիկի հանձնաժողովի համաձայնությունը: «Իհարկե դրական կազդի ընտրությունների ճանաչման իմաստով»,-ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дима Билан

Анна Asti и Дима Билан стали лучшими исполнителями по версии премии МУЗ-ТВ



Москва

Ольга Алимова: "Считаю, что выход из ОБСЕ - хорошая инициатива, которая демонстрирует нашу решимость защищать национальные интересы и суверенитет России"

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net