Ավստրիայում միգրացիայի հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել
Ավստրիայի իշխանությունները հաստատել են միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը: Այս մասին հայտնել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նախարարների կաբինետի նիստից հետո, տեղեկացնում է РИА Новости-ն:
Կուրցը նշել է, որ Ավստրիան մտադիր է Եվրոպայում «կամուրջներ կառուցողի» դեր վերցնել իր վրա և նվազեցնել վերջերս առաջացած լարվածությունը:
«Դրա համար մենք պետք է արագ գտնենք եվրոպական լուծումներ գոյություն ունեցող խնդիրների համար, այդ թվում՝ միգրացիոն հարցի համար: Մենք կողմ ենք արտաքին սահմանների պաշտպանության բարելավմանը: Դրանից բացի, մենք մտադիր ենք լավ նախապատրաստված լինել նաև ազգային մակարդակով», - ասել է կանցլերը:
Նա նաև ասել է, որ այս նպատակով Ավստրիայում արդեն մեծ վարժություններ են անցկացվել սահմանները պաշտպանելու ուղղությամբ: