Nature Conservancy մրցույթի լավագույն աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Ամերիկյան Nature Conservancy բարեգործական ընկերությունը հրապարակել է բնության թեմայով ամենամյա ֆոտոմրցույթի հաղթողների աշխատանքները:
Ինչպես նշում է Big Picture-ը, այս տարի մրցույթի ժյուրին ընտրել է հաղթողներին 57.489 աշխատանքից, որոնք ուղարկվել են 135 երկրից:
Մեկնաբանելով մրցույթի արդյունքները՝ ժյուրիի անդամներից մեկն ասել է, որ այս տարի լուսանկարների որակը ցնցող է:
«Շատ բարդ էր հաղթողին ընտրելը: Մենք հիասքանչ լուսանկարներ ունենք ամբողջ աշխարհից՝ Արևմուտքի գեղեցկագույն լանդշաֆտներից մինչև Ավստրիայի բակերից մեկի սկյուռերը: Լուսանկարչությունն ընդհանուր լեզու է բոլորի համար», - ասել է նա:
Ստորև ներկայացնում ենք մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքները: