Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Июнь
2018

Հետհեղափոխական տնտեսական մարտահրավերներն առանձնապես մինչհեղափոխական վիճակից չեն տարբերվում. տնտեսագետ

0

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ հետհեղափոխական տնտեսական մարտահրավերներն առանձնապես մինչհեղափոխական վիճակից չեն տարբերվում:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր մտահոգությունները մի փոքր ավելացել են: Մանասերյանն այս պահին առաջնային է համարում այն, որ ժամանակավոր, համաձայնության կառավարությունը գնահատի իրական ռիսկերը, հաշվառի տնտեսական սպառնալիքները:

«Նոր կառավարությունն, անպայման, պետք է հաշվառի տնտեսական սպառնալիքները, գնահատի դրանցից յուրաքանչյուրը, հետո մտածի տնտեսական զարգացման մասին: Մենք չեն կարող լինել տնտեսապես ոչ անվտանգ վիճակում, սպառնալիքների ներքո և ասել, որ մեզ սպասում է փայլուն ապագա: Դա նման է այն հիվանդին, որը, չիմանալով, թե ինչ հիվանդություններ ունի, պլանավորում է գնալ ակտիվ աշխատանքի, մինչդեռ կան հիվանդություններ, որոնց պարագայում ակտիվ աշխատանքը հակացուցված է»,- ասաց նա:

Տնտեսագետը մարտահրավեր է համարում պարենային, էներգետիկ, ժողովրդագրական անվտանգությունը: Նա նկատեց, որ, թեև, հեղափոխություն է եղել, միևնույն է, արտագաղթը չի կանխվել:

«Այո՛, հիմա բոլորիս համար երանելի վիճակ է, որ այս աղբից դուրս ենք եկել, հրաշք է, բայց չի կանխվել արտագաղթը, հատկապես ուղեղների արտահոսքը, ինչն առաջինն է արյունաքամ անում պետությունը: Ծերացումը, ֆինանսական ակտիվությունը, ներդրումային անվտանգությունը և այլն խնդիրներ են, որոնք մինչև չգնահատվեն, իրավունք չունենք ու չենք կարող խոսել զարգացման մասին»,- ընդգծեց Մանասերյանը:

Վերջինս հարցադրում արեց՝ արդյոք ինչ-որ մեկը ճանաչո՞ւմ է ՀՀ-ն, գիտի՞, թե ինչ երկրում է ապրում, ու ցավով արձանագրեց, որ չկա մեկը, որը կարող է հայտարարել, թե ճանաչում է երկիրը, որտեղ ապրում է. «Մենք չենք հաշվառել ՀՀ մարդկային կապիտալն ըստ մասնագիտությունների: Ծրագիրը, որը գրել է կառավարությունը կամ հետագայում էլ գրելու է, ինչո՞վ պետք է իրականացվի: Նույն ՏՏ ոլորտը, չէ՞ որ մենք, իրականում, չգիտենք, թե քանի ՏՏ մասնագետ ունենք, իսկ այս ոլորտը երկրի առաջնահերթ ոլորտներից է: Թվերը, որոնք հրապարակվում են, հավատացեք՝ ճիշտ չեն»,- շարունակեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ ժամանակավոր, համաձայնության կառավարությունը հայտարարում է, որ ՀՀ-ն պետք է վերածվի առողջապահական, կրթական և այլն կենտրոնի, սակայն հարց է, թե ում միջոցով, որովհետև, ըստ նրա, հաշվառման բացակայությունը լուրջ խնդիր է:

«Հաշվարկ չկա, թե քանի լուրջ ֆիզիկոս, իրավաբան, բժիշկ և այլն ունենք: Եթե ցանկանում ենք ՀՀ-ն վերածել առողջապահական, կրթական կենտրոնի, ապա պետք է հասկանանք, թե ովքեր են դա սպասարկելու: Վերջին հաշվով մենք չունենք լուրջ երկրաբաններ, ինչի արդյունքում ունենք Թեղուտ ու Ամուլսար, չունենք դպրոցներ՝ տարեց մարդկանց հետ այդ գիտությունը մահացավ: Այն, որ արտերկրի մասնագետները գալիս են ու թերագնահատում են հանքերը, մենք չունենք լուրջ մասնագետներ, որ հակափաստարկներով ու հստակ հիմնավորումներով այլ եզրահանգման գան: Մենք չգիտենք, թե ինչքան հանքահումքային ռեսուրսներ ունենք,  արտադրական կարողություններ, եթե ասում ենք, որ այս կամ այն ճյուղը զարգացնենք, հարց է՝ ինչի  հաշվին: Չի կարելի սիրողական մակարադակի վրա տնտեսություն զարգացնել, տնտեսությունը գիտությունից բացի արվեստ է»,- ընդգծեց նա:

Վերջինս գտնում է, որ մինչ այս ՀՀ-ում ներդրումներ անողները ոչ թե փող աշխատելու և բիզնես անելու համար են արել, այլ, ինչպես ինքը որակեց, փող «լափելու» համար են ներդրում արել: Ըստ Մանասերյանի՝ ամեն բան արել են առանց աչք թարթելու ու ժամանակ կորցնելու, որովհետև գիտեին, որ ամեն պահի կարող է կասեցվել նրանց գործունեությունը:

«Օրինակ՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված միջազգային փորձագետները, որոնց գումար են տվել, որ ուսումնասիրություն անեն, հավաստել են, որ չի կատարվել առնվազն 4 անհրաժեշտ է ուսումնասիրություն՝ երկրաբանական, օդի, ջրի և այլ վերլուծություն: Ուշագրավն այն է, որ այս եզրահանգման են եկել, բայց արդեն իսկ պետության կողմից հանքի շահագործելու լիցենզիան տրվել էր»:

Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորի համար առաջնային է, որ խնդիրը ձևակերպվի: Նրա դիտարկմամբ՝ 28 տարվա ընթացքում ՀՀ որևէ կառավարություն իր հանրության համար խնդիրը չի ձևակերպել, թե ինչ է պահանջված, չէ՞ որ ամեն ինչն չէ, որ փողի հետ կապ ունի:

«Բնական է, որ այսօրվա կառավարությունը փորձ չունի, բա մենք ինչի համար ենք, բա մենք պետք է օգնենք, բա հո կողքից չենք կանգնելու մենակ թերություն նայենք ու արձանագրենք»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек


Спорт в России и мире
Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Собянин рассказал, как электробусы помогают улучшать экологическую ситуацию





Путин в России и мире
Москва

Муфтий Гайнутдин пожелал Путину помощи Аллаха для побед


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Джазмен Бутман: культуру нужно обсуждать на экономическом форуме, так как культурные составляющие завязаны на финансах



Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net