Добавить новость
123ru.net
World News in Armenian
Июнь
2018

Հարավային Կովկասում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում. Արմեն Աշոտյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

0

Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Իր ելույթում նա անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և օրակարգային այլ հարցերի:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Երևան կատարած այցի, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների շուրջ տրված գնահատականների համար: Այս համատեքստում անդրադառնալով իշխանության ոչ բռնի փոխանցման գործընթացին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ կատարվածը փաստում է Հայաստանում առկա քաղաքական մշակույթի զարգացվածության բարձր մակարդակի մասին: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը ջանքեր են ներդրել բախումներից խուսափելու համար:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը լեգիտիմ խորհրդարանի կողմից կատարված ընտրության արդյունք է, ինչը խիստ կարևոր սահմանադրական հիմք է Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման տեսանկյունից:

Անդրադառնալով նոր կառավարության հետ փոխգործակցությանը՝ Արմեն Աշոտյանը կարևորել է անհանդուրժողականությունն արմատախիլ անելը, քաղաքական բազմակարծության խթանումը, մամուլի ազատության երաշխավորումը, ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ հարգանքը, քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդումների բացառումը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացին: Այս համատեքստում նա կարևորել է ընտրական բարեփոխումների իրականացումը քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ և բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա՝ ընդգծելով ընտրությունների անցկացման համար տրամաբանական ժամկետների սահմանումը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններում համաձայնագրի արագ վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

Եվրոպական միության հետ հարաբերությունների խթանման գործընթացում Արմեն Աշոտյանն ընդգծել է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի առավել լայնիմաստ կիրառումը՝ շեշտադրում կատարելով քաղաքական և մյուս ոլորտներում աջակցության ու համագործակցության վրա՝ հիմնված գաղափարական արժեքների վրա:

Իր խոսքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը ու նշել, որ ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար այն, որ տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա:

Ելույթի վերջում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը երբևիցե կլինի խաղաղության և համագործակցության օրրան: 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия


Спорт в России и мире
Москва

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Хуберт Хуркач

Хуркач о реванше со Зверевым: «В голове сидел тот матч в финале United Cup»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации





Путин в России и мире
Москва

Самолёт направили из Москвы за пострадавшими при атаке на Севастополь детьми


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко рассказал губернатору Ленинградской области об особенностях их встреч




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певица

Певица Акула рассекретила пол будущего ребёнка



Москва

Капремонт Краснопресненского путепровода в Москве выполнен на 50 %

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net