Ալեքսիս Օհանյանը Հայաստանում այցելել է շուկա ու գրառում արել այդ մասին (լուսանկար)
Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան ու արդեն երկրորդ ինստագրամյան գրառումն արել դրա վերաբերյալ:
Միլիոնատերը պատմել է շուկա կատարած այցի մասին ու համապատասխան լուսանկար հրապարակել:
«Այցելություն շուկա: Նկարում պատկերված չեն համեղ ծիրանները: Մեզ մոտ շատ լավ է ստացվում սնունդը պահածոյացնելը: Հայրս սովոր էր ձմռան համար բանջարեղեն պահածոյացնել: Կարծում եմ, որ իմ սկսելու հարցը լոկ ժամանակի խնդիր է»,-գրել է Օհանյանը:
Հիշեցնենք, որ Օհանյանը Հայաստան էր այցելել նաև 2010թ.:
Օհանյանը ծնվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների որդու՝ Քրիս Օհանյանի և գերմանուհի մոր ընտանիքում:
Այժմ նա ամուսնացած է աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկի՝ Սերենա Ուիլյամսի հետ և ունի դուստր, որին անվանել է Օլիմպիա Ալեքսիս Օհանյան: