«Լավ հեռանկարներ կան, որպեսզի 2018-ի արդյունքում 6.5 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճ ունենանք». փորձագետ
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը հիմքեր է տեսնում 2018 թվականին 6.5 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճի համար: Չնայած ապրիլին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած ցնցումներին՝ տնտեսությունը մեծապես չի տուժել դրանից, ինչը նաև ակնառու է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի կայունությունից: