123ru.net
World News in Armenian
Июнь
2018

Չուտել լցնովի պաղպաղակ, հետևել բոլոր նորմերին. ԱՆ հորդորներ է տվել սննդային թունավորումներից խուսափելու համար

0

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Այս առումով առողջապահության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է ճշգրիտ կերպով պահպանել մթերքի պատրաստման և իրացման պայմանները, իսկ քաղաքացիներին՝ զերծ մնալ  արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող  սննդամթերքը (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք,  կրեմային հրուշակեղեն,  մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք,  կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն  և այլն)   բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերից գնելուց:

Առավել ռիսկային է  սննդամթերքի  բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում  սննդամթերքի մանրէային  երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների  և սննդային թունավորումների  առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

·    սննդամթերքը (միրգ-բանջարեղեն)  լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

·    պահել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

·    ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

·    չգնել  արևի տակ, բաց օդում, փողոցներում, բակերում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

·    ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

·    սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,

·    առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),

·    սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,

·    պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ

·    հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։

Վարակիչ հիվանդությունների նկատմամբ հատկապես ընկալունակ են երեխաները: Այդ պատճառով սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակներից խուսափելու համար ԱՆ-ն հորդորում է նախադպրոցական ուսումնական և երեխաների ամառային հանգստի կազմակերպման հաստատություններում ուժեղացնել հսկողությունը ՀՀ տարածքում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սննդի ձեռք բերման, պատրաստման, պահպանման, իրացման պայմանների նկատմամբ, մասնավորապես՝ բացառել առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումքի և սննդամթերքի օգտագործումը:

Հարկ է նաև ուժեղացնել հսկողությունը հանրային սննդի, սննդարդյունաբերական, առևտրի կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ սահմանված պահանջների նկատմամբ, հատկապես կաթի և կաթնամթերքի արտադրության ժամանակ՝ հումքի ընդունման, վերամշակման, կաթնամթերքի արտադրության, տեղափոխման, իրացման և պիտանելիության ժամկետերի առումով:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о возвращении предприятий в Москву


Спорт в России и мире
Москва

Амурская область станет частью "аритмии" путешественника


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Дарья Касаткина

Касаткина прошла в четвертьфинал турнира в Нинбо


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Объем предложения дорогих квартир на вторичном рынке Москвы за год снизился на 10%





Путин в России и мире
Москва

Медаль от Путина и подозрения в коррупции: за что арестовали экс-замгубернатора Брянской области Петроченко


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко подверг критике постсоветские страны за желание «брать что-то» у России и «ничего взамен не давать».




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Инстинкт самосохранения: отправит ли НАТО своих военных на помощь Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Оззи Осборн

Associated Press: экс-гитарист Оззи Осборна получил ранения в Лас-Вегасе



Москва

Развенчиваем стереотипы о частных школах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net