«Գանձասար-Կապանը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Բուլղարիայում (լուսանկարներ)
Հունիսի 16-ին Երևան-Աթենք-Սոֆի թռիչքով Բուլղարիա է ժամանել «Գանձասար-Կապանի» անձնակազմը։
Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Թիմը հանգրվանել է Բանսկո քաղաքի «Մարայա» հյուրանոցում։ Հենց նույն օրն էլ «Գանձասար-Կապանը» սկսել է մարզումային գործընթացը։
Հունիսի 17-ից թիմը կմարզվի օրական երկու պարապմունք ձևաչափով։
Այս հավաքի ընթացքում Հայաստանի գործող գավաթակիրը ստուգողական 3 կամ 4 հանդիպում կանցկացնի, որի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
«Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է նաև մարզումային հավաքի առաջին օրվա լուսանկարները: Նշենք` թիմին են միացել նաև «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Գևորգ Օհանյանն ու Դավիթ Մինասյանը: