123ru.net
World News in Armenian
Июнь
2018

Քաղաքական հնչեղություն ունեցող գործերից հայտնի դատավորը վճռեց՝ ազատ արձակել Մասիսի քաղաքապետին

0
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու մեջ մեղադրվող՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Դատավորը նաև ոչ իրավաչափ ճանաչեց քաղաքապետի ձերբակալման որոշումը:


Մասիսի քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործով բավարար չափով ապացույցներ չեն եղել։ «Ազատության» դիտարկմանը, թե վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ կան համապատասխան տեսանյութեր, Աթանեսյանն արձագանքեց. «Տեսանյութերը դեռ ապացույց չեն։ Մենք գործ ունենք քննչական մարմնի վատ աշխատանքի հետ։


Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեց, թե միայն տեսանյութերի հիման վրա չէ, որ մեղադրանք է առաջադրվել, հետևաբար բողոքարկելու են դատարանի որոշումը։ Տռուզյանի խոսքով՝ առկա են բավարար ապացույցներ մեղադրանք առաջադրելու համար, իսկ ապացույցներն այս փուլում չէ, որ պետք է քննարկվեն: Նախաքննությունը, ըստ նրա, շարունակվում է և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:


Քննիչը դիմել է հսկողություն իրականացնող դատախազին՝ քննարկելու դատարանի որոշումները բողոքարկելու հարցը։ Վարույթն իրականացնող մարմինը մտավախություն ունի, որ գործի օբյեկտիվ քննությունը կարող է վտանգվել։ Մամուլի տեղեկություններով՝ Մասիսի քաղաքապետը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է: Մասիսի քաղաքապետը, նրա տեղակալ Կարեն Օհանյանն ու ևս երեք անձ, հիշեցնենք, անցնում են ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:


Ըստ քննչական կոմիտեի, այդ օրը քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում՝ բժշկական դիմակներով, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն էր գործադրվել նաև էլեկտրահարող սարքերով: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու մեջ մեղադրվող քաղաքապետն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե որևէ տեսանյութ չկա, որով կարող են ապացուցել իր մասնակցությունը։


«Ազատություն»- Դուք տեղյակ չե՞ք եղել, որ Էրեբունիում դիմակավորված անձինք մահակներով հարձակվել են ցուցարարների վրա:


Համբարձումյան- Ոչ: Պատվեր տալով, կեղծիք տալով չեն կարող մարդուն մեղադրել։


«Ազատություն» - Քաղաքապետի պաշտոնից հրաժարական չե՞ք տալու։


Համբարձումյան- Իհարկե ոչ։ Ես պատասխանատու եմ ընտրողների առջև։ Ինչի՞ համար պետք է հրաժարական տամ։


Դատարանն այսօր մերժեց նաև Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու նրա ձերբակալման որոշումը ևս ոչ իրավաչափ ճանաչեց: Այս մասին լրագրողներին ասացին փոխքաղաքապետի փաստաբաններ Զորայր Հարությունյանն ու Էրիկ Ալեքսանյանը: Օհանյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:


Նշենք՝ Մասիսի քաղաքապետին և փոխքաղաքապետին ազատ արձակած դատավորն ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտած Տաթևիկ Գրիգորյանն է, ով դատաքննության ընթացքում, մինչև վճռի հրապարակումը, բազմիցս մերժել է Սեֆիլյանին ու նույն գործով մյուս մեղադրյալներին կալանքից ազատելու միջնորդությունները, պնդելով, թե ազատության մեջ հայտնելով, նրանք կխոչընդոտեն գործի քննությանն ու կթաքնվեն դատարանից:


Այսօր ավելի վաղ դատարանը բավարարել էր Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրվող անձանցից մեկին՝ Գոռ Խաչատրյանին կալանավորելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Եվս երկուսի՝ Մասիսի քաղաքապետի հորեղբոր որդու՝ Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը մերժվել էր: Նրանց նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:


Ի դեպ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության 8 պատգամավորներ ավելի վաղ դիմել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին՝ առաջարկելով իրենց անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և այս գործով մյուս 4 ձերբակալվածներին: 





Загрузка...


Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин


Спорт в России и мире
Москва

Безопасность футбольного матча обеспечила Росгвардия в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Каспер Рууд

«Немного не повезло». Рууд — о матче на Кубке Лэйвера с Серундоло


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Глава СК России поручил возбудить дело после нападения на защитников деревьев в Москве





Путин в России и мире
Москва

Путин поприветствовал участников форума «Российская энергетическая неделя — 2024»


Лукашенко в Беларуси и мире
Минск

Николай Лукашенко рассказал, как готовился к выступлению на «Минск-Арене»




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Оркестр Игоря Бутмана отметит 25-летие туром по 25 городам России



Москва

Лучшим игровым фильмом Четвертого Московского Курдского Кинофестиваля признана «Лошадь» Маде Омеда

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net