Добавить новость
123ru.net
World News in Armenian
Июнь
2018

Թանկացումներն արհեստածին են, օրինական հարկային դաշտ մտնելուց հետո թանկացումներ պետք է չլինեին. տնտեսագետ

0

Համամիտ չեմ այն տեսակետի հետ, թե գործարարների՝ օրինական հարկային դաշտ մտնելուց հետո պետք է թանկացումներ լինեին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա կարծիքով՝ պարզապես ժամանակն է, որ պետական մարմինները լուրջ կատարեն իրենց վերահսկողական գործառույթները և գործեն համախմբված:

- Պարո՛ն Մանասերյան, խոշոր առևտրային ցանցերում որոշ ապրանքների թանկացումներ են եղել, ինչը պատճառաբանվում է խոշորների՝ հարկային դաշտ մտնելով: Զուգահեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե  թանկացումներն արհեստածին են: Արդյո՞ք օրինական դաշտում գործելը կարող էր թանկացումների պատճառ դառնալ:

- Համամիտ չեմ այն տեսակետի հետ, թե գործարարների օրինական հարկային դաշտ մտնելուց հետո պետք է թանկացումներ լինեին: Կարծում եմ՝ արհեստածին է,  այս պարագայում համամիտ եմ վարչապետի հետ: Խնդիրն այն է, որ պետական մարմինները, հատկապես ՏՄՊՊՀ-ն, հարկային մարմինները, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը պետք է խորամուխ լինեն և հասկանան, թե իրականում ինչպես են ձևավորվում գները, ապրանքի ինքնարժեքը, ծախսերն ինչպիսն են, արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են գերշահույթ ստանալ: Սա պետք է պարզապես արմատախիլ անել և թույլ չտալ, հատկապես հիմա, երբ գյուղատնտեսական աշխատանքները նոր են սկսել և  նման չարաշահումները՝ խմբիշխանների գինը թելադրելը, պետք է բացառել, որովհետև մենք չեն կարող հարկատուի գրպանի հաշվի նման բան թույլ տալ:

- Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունը հայտարարում է, որ ՊԵԿ-ի հետ գործարարներն օրենքը շրջանցելու տարբերակ են գտել, որպեսզի խուսափեն գյուղմթերքի թանկացումից:

- Կարծում եմ՝ գունազարդում ու չափազանցնում են իրավիճակը: Այսօր բացահայտումներ կան, այսինքն՝ նեղ անձնական պայմանավորվածությունների պատճառով ամբողջ երկրում գնագոյացում է տեղի ունեցել: Այս հարցը լուրջ ուսումնասիրության և մշտական վերահսկողության կարիք ունի: Այսինքն՝ պետությունն իր կարգավորիչ ու վերահսկիչ մեխանիզմները պետք է ամեն օր իրականացնի պատշաճ մակարդակով:

- Տեսակետ կա, որ, քանի դեռ նոր խաղի կանոններով մրցակցային միջավայր չկա կարող էին թանկացումներ լինել:

- Չեմ կարծում, որ նոր խաղի կանոններ պետք է լինեն, խաղի կանոնները մեկն է՝  շուկայի պահանջարկի ու առաջարկի հարաբերակցություն, որի հատումից ձևավորվում է գինը: Այլ ուժեր, որոնք ոչ շուկայական ուժեր են ու փորձում են մենաշնորհել դաշտը, գերիշխող դիրք գրավել, գին թելադրել, այս սրանց դեմ պետք է պայքարել, քանի որ դա է, որ շուկան հավասարակշռությունից դուրս է բերում: Քաոսային իրավիճակի լինելը չեմ բացառում, բայց, անկախ իշխանությունների ով լինելուց,  խաղի կանոնները բոլորի համար նույնը պետք է լինեն՝ օրենքով սահմանված առողջ մրցակցություն, հակամենաշնորհային գործընթաց և այլն: Անգամ այս անցումային փուլում պետք է պետական մարմիներն իրենց գործառույթը հստակ իրականացնեն, այլապես քաոսը կարող է անկառավարելի դառնալ:

- Վերջին տարիներին մի քանի անգամ Հարկային օրենսգրքում փոփոխություն է եղել, արդյոք հնարավոր չէ՞ր օրենսդրական կարգավորումները բերել այնպիսի մակարդակի, որ գործարարն աշխատեր օրենքի դաշում, սակայն արդյունքում չտուժեր ո՛չ սպառողը, ո՛չ գործարարը:

- Օրենքները, որոնք գործում են ՀՀ-ում մեծ մասամբ ընդունելի են և դրանցով կարելի է ղեկավարվել և կարգավորել տնտեսական մրցակցության ոլորտը: Դրա հետ միասին, պետական մարմիները պետք է ավելի առողջ ու նպատակային գործեն, իրենց գործառույթները պետք է թերի չկատարեն, քանի որ այդ դեպքում է, որ մենք ունենում ենք նման իրավիճակ: Իհարկե, կարելի է փոխել Հարկային օրենսգիրքը, փոխել ու տարբերակված քաղաքականություն վարել փոքր բիզնեսի համար, քանի որ փոքր բիզնեսն առանձին հոգատարության կարիք ունի, միջինը՝ առանձին, մեծն՝ առանձին: Բոլորին պետք է միառժամանակ փորձել ինտեգրել ազգային տնտեսության մեջ: Սակայն սրա հետ մեկտեղ պետական մարմինների կարգապահությունը և համադրված գործողությունները կաղում են, հատկապես Տնտեսական զարգացման  ներդրումների նախարարությունը պետք է լինի իր բարձրության վրա, հանձնաժողովները և այլ պետք է համակարգված գործեն: Ժամանակն է, որ թիմային աշխատանք լինի, սա լավագույն առիթն է, որովհետև Կառավարությունը՝ վարչապետից սկսած, երիտասարդ նախարարներով ավարտած, մեծ ցանկություն ունեն բարեփոխելու և ոլորտն առողջացնելու, պարզապես համադրված գործողություններն այստեղ այլընտրանք չունեն: Օրենքները մշտապես կարելի է  կատարելագործել, իսկ ովքեր են իրականացնում քաղաքականություն, այ սրանից շատ բան է կախված:

- Որքանո՞վ եք համակարծիք այն տեսակետի հետ, որ գյուղմթերքը թանկացումը պայմանավորված է նրանով, որ գյուղատնտեսական ոլորտը չի հարկվում, ինչը խնիդիրներ է առաջացնում փաստաթղթաշրջանառության հետ:

- Դրանք բազմաթիվ հարցերի ամբողջությունն են, եթե Գյուղատնտեսության նախարարությունը, Տնտեսական զարգացման  ներդրումների նախարարությունը ցանկություն ունեն մասնագիտական կարծիքի ու գիտական հիմնավորումների, ապա մենք կարող ենք տալ:  Փորձագետներն այդ կառույցներին չեն խնդրելու, որ պետական մարմիներն իրենց միտքն օգտագործեն: Կարող եմ ասել, որ մենք պետական գնումների, մթերումների, գյուղկոոպերացիայի, սպառողական կոոպերացիայի վերաբերյալ ունենք բավական լուրջ մշակված ծրագիր, որը լուծում է այն հարցերը, որոնք ամեն անգամ ծանրանում են կառավարության առջև:






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Мыскина

Овечкин, Яковлев, Фридзон и Мыскина сыграли в падел-теннис в Турции: «Победила дружба»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

В столице Бурятии в городе Улан-Удэ в театре кукол «Ульгэр» 14-16 июня пройдут «Волшебные выходные»! - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Москва

Двое подростков утонули в Оренбургской области

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net