Բրյուսելի օդանավակայանում վնասազերծել են Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռուբը
Բրյուսելի օդանավակայանում մասնագետները վնասազերծել են Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած արկը: Այս մասին հայտնում է բելգիական մայրաքաղաքի օդանավակայանի մամլո ծառայությունը:
Ինչպես մասնավորեցվում է մամլո հաղորդագրության մեջ, ականը հայտնաբերվել է օդակայանի օժանդակ հարթակներից մեկում: Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:
Մասնագետներին հաջողվել է շարքից հանել պայթուցիկ սարքն՝ առանց այն պայթեցնելու:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռումինիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել էին: