«Երկրի հակառակ կողը». Նիկոլ Փաշինյանի գիրքն արդեն գրախանութներում է
Այսօրվանից գրախանութներում կարելի է գտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողը» գիրքը: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով նաև գրքի շապիկի նկարը:
«Դեռևս 2008 թվականին գրածս վեպի գրքային տարբերակը այսօրվանից հարցրեք գրախանութներում»,-գրել է Փաշինյանը:
Նշենք, որ Tert.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի ստեղծագործության տպվելու հանգամանքին և զրուցել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ: Արմեն Մարտիրոսյանը պատմել էր, թե ինչու է 10 տարի առաջ գրված գիրքը տպագրության գնում այսօր:
«Եվ երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, ես տարբեր ուղիներով «հասցրի», որ «Անտարեսն» ուզում է հրատարակել իր գիրքը: Մենք մեր առաջարկը արել ենք «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, մեզ պատասխանել է ժողովրդի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և պայմանավորվել ենք վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ պայմանագիրը կնքել ենք ՀՀ վարչապետի հետ»,-պատմեց Արմեն Մարտիրոսյանը: