Երևանում անցկացվեց Yerevan Color Festival-ը (լուսանկարներ)
Ամենագունավոր և ուրախ ամառային տոներից մեկը՝ Yerevan Color Festival-ն, այս անգամ անցկացվում է «ՌԻՈ Մոլ»-ում: Միջոցառումն ընթանում է հաճելի մթնոլորտում. լավ երաժշտություն, երգ, պար, մրցույթներ, և, իհարկե, շատ գունափոշի:
Color Festival-ը, որոշ չափով նման է հնդկական «Holi» տոնին, միևնույն ժամանակ այն ունի իր առանձնահատկությունները:
Իսկ երաժշտական բարձր տրամադրությունն ապահովել են DJ Donz-ը , DJ Ocean-ը, DJ Strong-ը, DJ Cenn_gg-ը , DJ Minasoff-ը , DJ Candy Floss-ը:
Գունավոր ու յուրահատուկ տոնից մի քանի լուսանկար ենք առանձնացրել, իսկ ավելին կարող եք իմանալ՝ հետևելով RIO Mall-ի ֆեյսբուքյան էջին: