Իսպանացի սոցիալիստները ցանկանում են անվստահության քվե հայտնել վարչապետ Մարիանո Ռախոյի կառավարությանը
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը քննարկում է սոցիալիստական կուսակցության առաջարկը վարչապետ Մարիանո Ռախոյին անվստահության քվե հայտնելու մասին:
Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, ակնկալվում է, որ քննարկումները երկու օր կտևեն և կավարտվեն ուրբաթ՝ խորհրդարանի անդամների քվեարկությամբ:
Իսպանայիում հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը հինգշաբթի արդեն կոչ է արել Ռախոյին ինքնակամ հրաժարական տալ՝ չսպասելով խորհրդարանում քննարկումների ավարտին:
Աղբյուրը նշում է, որ Ռախոյի հրաժարականին հասնելու համար սոցիալիստական կուսակցությունը պետք է 176 ձայն հավաքի: Սոցիալիստները խորհրդարանի ստորին պալատում 84 տեղ ունեն միայն: