Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Май
2018

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ԱԺ նախագահը չի լինելու բարձրաստիճան պաշտոնյաների եռյակում, ինչն ԱԺ նախագահի կողմից գնահատվել է որպես ոչ պատշաճ վերաբերմունք. Արսեն Բաբայան

0

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ԱԺ նախագահը չի լինելու բարձրաստիճան պաշտոնյաների եռյակում, ինչն ԱԺ նախագահի կողմից գնահատվել է որպես ոչ պատշաճ վերաբերմունք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Աղաջանյանի հայտարարությանը, թե Արա Բաբլոյանը հրավիրված է եղել և որպես «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, և որպես ԱԺ նախագահ, ստիպված եմ առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է օրենսդիր իշխանությունը, պետական միջոցառումը և արարողակարգային ավագությունը։

«Այսպես, պետական իշխանության մեջ օրենսդիրն առանձին ու անկախ ճյուղ է, որը համախմբում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին։ ՀՀ ԱԺ նախագահը ոչ թե ՀՀԿ խմբակցության, այլ ամբողջ Ազգային ժողովի նախագահն է։ Առավել ևս, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավորների 88 քվեով։ Պետական արարողակարգային ավագությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունն է, որով որոշվում է ներպետական և միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի և դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգը։

Իշխանության օրենսդիր ճյուղի հրավեր նշանակում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների հրավեր, իսկ եթե օբյեկտիվ պատճառներով դա անհնար է, ապա ներկայացուցչական ղեկավար մարմնի, այն է՝ ՀՀ ԱԺ խորհրդի հրավեր։ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների նախագահներից։ Եթե օբյեկտիվ պատճառներով անհնար է նաև հրավիրել այս կազմը, ապա ներկայացուցչական ղեկավար հաջորդ մարմինը ՀՀ Ազգային ժողովի նախագահն է։

Պետական արարողակարգով, որը պետականության սիմվոլիկան ապահովող հիմնական գործընթացն է, նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների եռյակ, այն է՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Կրկին արարողակարգը նախատեսում է, որ նշված երեք բարձրաստիճան պաշտոնյաները պետական միջոցառումներում մասնակցում են միասին, միջոցառման պաշտոնական մասն անցկացնում են երեքով։ Առնվազն այս երեք պաշտոնյաները պետք է լինեն նույն հարթության վրա, նույն հարթակում։

Նախորդ մեկնաբանության մեջ արդեն տեղեկացրել եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը փորձել է պարզել ՀՀ ԱԺ նախագահի արարողակարգային մասնակցությունը, մասնավորապես, թե որ ճանապարհով պիտի մոտենա, նշված եռյակում որ կողմում պետք է կանգնի և բազմաթիվ այլ արարողակարգային հարցեր։ Այդ փորձի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահը չի լինելու եռյակում, այլ՝ որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր պետք է համալրի մյուս երկու պատգամավորների շարքը։

Այսպիսով, նշված որոշումը գնահատելով որպես օրենսդիր իշխանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրաժարվել է ներկա լինել միջոցառմանը, գիտակցելով, որ արարողակարգային ավագության կոպիտ խախտմամբ իր մասնակցությունը կնսեմացնի ՀՀ Ազգային ժողովի դերը։

Պետական համակարգում փորձառություն ունեցողները գիտեն, թե ինչպես է իրականացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրելը։ Փորձառություն ունեցող պետական պաշտոնյաները, մասնավորապես աշխատակազմերում ծառայություն իրականացնողները, գիտակցում են, որ օրենսդիր իշխանության կամ Ազգային ժողովի նախագահի հրավերը սոսկ ներկայություն ապահովելը չէ, այլ՝ արարողակարգի հիմնադրույթների ամբողջական պահպանում։ Պետական միջոցառման հրավիրելը պետական արարողակարգային գործողությունների ամբողջության ապահովումն է»,- գրել է Արսեն Բաբայանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля


Спорт в России и мире
Москва

Собянин рассказал о ходе строительства Троицкой линии метро


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Шнайдер вышла в третий круг турнира WTA-1000 в Риме, победив Самсонову в российском дерби


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля





Путин в России и мире
Москва

Крестивший Белоусова священник заявил о его честности и патриотизме


Лукашенко в Беларуси и мире
Минск

Марина Василевская передала Александру Лукашенко флаг Беларуси, побывавший на МКС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Мечтающего по победе Киева Макаревича* проверят на экстремизм


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Bon Jovi

Гітарист Річі Самбора шкодує, що не пішов із Bon Jovi раніше



Москва

Более 240 европротоколов оформили в Подмосковье за неделю

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net