Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Май
2018

Ի տարբերություն 100 տարի առաջվա՝ Եվրամիության «նավերն» այժմ կարող են բարձրանալ Հայկական լեռնաշխարհ. Արա Պապյան

0

Ի տարբերություն 100 տարի առաջվա՝ Եվրամիության «նավերն» այժմ կարող են բարձրանալ Հայկական լեռնաշխարհ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա՝ համեմատած 1918-1920 թթ.-ի, ՀՀ արտաքին մարտահրավերներն այժմ ավելի քիչ են, իսկ հնարավորությունները՝ ավելի մեծ: Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիան և տեխնիկան հնարավորություն են տալիս, բացի ավանդական խաղացողներից՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան, նաև Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին, ինչպես նաև Չինաստանին՝ արտածել սեփական ուժն ու ազդեցությունը հազարավոր կիլոմետրերի վրա։ Այսինքն՝ գոնե 3 ուժային կենտրոն լրացուցիչ խաղացողներ են, ինչը մեզ հնարավորություն է տալիս նոր հակակշիռներ ստեղծել

- Պարո՛ն Պապյան, այսօր առաջին Հանրապետության օրն է: Սարդարապատը համարվում է կարմիր գիծ, որից անդին հայ ժողովրդի գոյության վերջն էր, սակայն հայ ժողովուրդը հաղթեց: Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ձևակերպեց՝ որոշեց և հաղթեց: Կարո՞ղ ենք ասել, որ սա հայկական առանձնահատկությունների թվում է, և արդյո՞ք այդ հաղթանակները միայն ճգնաժամային վիճակում, վերջին պահին են լինում:

- Եթե մենք նայում ենք մեր պատմությանը, ապա իսկապես ակնհայտ է դառնում, որ մենք ճգնաժամեր հաղթահարող ժողովուրդ ենք: Երբ նայում ենք 1918 թ.-ի իրողությանը, այն դրա օրինակներից է: Երբ 1917 թ.-ի վերջին Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով ռուսներն ըստ էության դուրս եկան պատերազմից, և թուրքերը 1918-ի փետրվարին հակահարձակման անցան, մենք, լինելով շատ ավելի նպաստավոր պայմաններում, այդ ամբողջն ունենալով, նահանջեցինք, հասանք Արարատյան դաշտի սիրտը՝ Սարդարապատը, որովհետև մենք երևի մեր ուժերը կարողանում ենք համախմբել, միասնականություն ցուցաբերել միայն ծայրահեղ իրավիճակներում: Մենք այդ տիպի ժողովուրդ ենք: Նորագույն շրջանն էլ, որ նայում ենք, նորից այդպես է: Վերջին իրադարձություններից առաջ վիճակը ծայրահեղորեն վատացավ, նոր տեղի ունեցավ համախմբում, կամքի դրսևորում: Երևի սրա շնորհիվ ենք նաև գոյատևել: Մեր հարևանների համեմատ մենք վատ, թե լավ պետականություն ունենք և հուսանք, որ ավելի լավ է լինելու: Ինչո՞ւ է այդպես, չենք կարող ասել, մենք այդպես ենք ստեղծվել, այդպես գոյատևել և այդպես էլ կշարունակենք: Վերջին պահի համախմբման ժողովուրդ ենք: Իմիջիայլոց պարսիկները խոսք ունեն, ասում են՝ «հայի վերջին խելքը իմը լիներ»: Այսինքն՝ հայի վերջին խելքն անմրցակից է:

- Հայաստանի Առաջին Հանրապետությունը 2.5 տարի կյանք ունեցավ, հետո խորհրդայնացավ: 1918 թ.-ին Ցեղասպանությունից հետո մենք կարողացանք Սարդարապատում հաղթանակ տանել, բայց հետո նույն արտաքին վտանգի դեմ 1920 թ.-ին չկարողացանք պայքարել՝ պետականություն ունենալով: Մենք նույնպիսի հրաշքով արտաքին վտանգին կուլ գնացինք: Հիմա այս արտաքին վտանգները որքանո՞վ են ՀՀ-ի համար մշտական:

- Մենք պետք է հաշվի առնենք, որ 1918 թ.-ին և 1920 թ.-ին աշխարհաքաղաքական վիճակն էապես տարբերվում էր: 1918 թ.-ին Ռուսաստանը նահանջել էր, և մենք մենակ էինք մնացել Թուրքիայի առջև, դրա համար էլ կարողացանք համախմբվել և հաղթել: 1920 թ.-ին Ռուսաստանում հաղթանակած բոլշևիկներն իրականացնում էին համաշխարհային հեղափոխություն հաստատելու իրենց ծրագիրը: Այդ իսկ պատճառով, մի քանի ուղղությամբ աշխատանք էին տանում՝ քայքայեցին հայկական բանակը, որն ըստ էության առանց դիմադրության հանձնեց Կարսի ամրոցը, և դա, գիտենք, ինչպիսի քարոզչության հետևանք էր: Դա ներքին վատ կառավարման հետևանք էր, որովհետև 1918 թ.-ի այդ ժողովուրդը, որը պատրաստ էր կյանքի գնով փրկել իր հայրենիքը, ցավոք սրտի, նաև վատ իշխանավարման, վատ քարոզչության հետևանքով խորը հիասթափության մեջ էր, և իրենք ակնկալում էին, որ դրսից ինչ-որ մի ուժ գա և հսկի, բայց էության մեջ, խորքի մեջ ՀՀ կործանումը ռուսական բոլշևիզմի համաշխարհային տիրապետության ձգտման հետևանք էր: Մենք չէինք կարող դիմադրել երկու ճակատում՝ քեմալականներին, որոնք զինվում էին բոլշևիկների կողմից և բոլշևիկներին և, ցավոք սրտի, ընտրեցինք չարյաց փոքրագույնը, որն էր ռուսական բոլշևիզմը:

- Հիմա՝100 տարի անց, արտաքին վտանգների առումով ի՞նչ մարտահրավերներ ու վտանգներ են ՀՀ առջև:

- Հիմա շատ ավելի քիչ են այդ մարտահրավերները, իհարկե, կա արտաքին վտանգը, բայց քանի որ ժամանակակից տեխնոլոգիան և տեխնիկան հնարավորություն է տալիս նաև այլ երկրներին արտածել սեփական ուժն ու ազդեցությունը հազարավոր կիլոմետրերի վրա, հետևաբար մեր տարածաշրջանում բացի ավանդական՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան խաղացողներից, արդեն խաղացող են դառնում նաև Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, ինչպես նաև Չինաստանը: Այսինքն՝ գոնե 3 ուժային կենտրոն լրացուցիչ խաղացողներ են, որը մեզ հնարավորություն է տալիս նոր հակակշիռներ ստեղծել՝ ի տարբերություն դարասկզբի: Այն հայտնի խոսքը, որ բրիտանական «նավերն» ի վիճակի չեն հայկական լեռները բարձրանալ, սրա մեջ ճշմարտություն կար: Այն ժամանակ, Բրիտանիան՝ որպես համաշխարհային ուժ, ծովային տերություն էր և չէր կարող իր ուժն արտածել այստեղ: Հիմա, ես կարծում եմ, որ դրա հնարավորությունները ստեղծվել են:

- Այսինքն՝ հիմա բրիտանական «նավերը» կարո՞ղ են բարձրանալ հայկական լեռներ:

- Այո, բայց արդեն միայն բրիտանական չէ, այլ Եվրամիության և Միացյալ Նահանգների: Այսինքն՝ հիմա նրանք խաղացող են, պարտադիր չէ ռազմական ձևով, այլ նույն տնտեսական, որովհետև գնալով ավանդական ռազմական պատերազմի ձևը փոխվել է: Այսօր շատ ավելի մեծ դերակատարություն ունի տնտեսական պատերազմը, մենք դա տեսնում ենք Ռուսաստանի նկատմամբ, որն Արևմուտքն է իրականացնում: Քաղաքակրթական և անգամ կասեի՝ գաղափարախոսական պատերազմը շատ ավելի մեծ դերակատարություն ունի: Հիմա լրիվ այլ գործոններ են առաջ եկել, որը մեր հնարավորությունները մեծացնում է: Մենք, լինելով փոքր պետություն, իսկապես մեծ ազգ ենք՝ նաև սփռման իմաստով և ունենք որոշակի ազդեցություններ տարբեր երկրներում, որոնք կարող ենք ի օգուտ մեզ օգտագործել:

- Հետևաբար, կարելի՞ է որպես ամփոփում ասել, որ այժմ Հայաստանի մարտահրավերները քչացել են:

- Միանշանակ քչացել են, հատկապես ռազմական մարտահրավերները՝ տեխնիկական զարգացման հետևանքով:  Այսօր արդեն քանակը չի որոշում ռազմական ուժը, այլ զինտեխնիկան, որ ունես, ինչպես ես դրան տիրապետում: Մյուսը՝ այսօր տնտեսական զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում, և եթե մենք կարողանանք այս վերջին մեկ ամսվա փոփոխությունները կապիտալիզացնել, մեզ համար ավելի լավ կլինի: Նաև մի փոփոխություն է տեղի ունեցել մեր տարածաշրջանում, դա մեր հիմնական հակառակորդ Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունների վատացումն է, որը նպաստավոր է մեզ համար, բայց մյուս կողմից էլ Թուրքիան Ռուսաստանի հետ է մերձենում: Ադրբեջանը մեզ համար մեծ հաշվով մարտահրավեր է, բայց գոյաբանական վտանգ չի ներկայացնում: Դրա համար, եթե մենք համեմատության մեջ նայում ենք, Հայաստանի վիճակը դյուրին չէ, բայց անհամեմատ ավելի լավ վիճակում ենք, քան 1918-1920 թթ.-ին:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Три из пяти участков новой трассы на юго-западе Москвы завершены — Собянин


Спорт в России и мире
Москва

Бойцовская лига «Наше Дело» представит спортивную зону на Дне России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Надежда Петрова высказалась о перспективах Арины Соболенко снова возглавить рейтинг WTA


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности





Путин в России и мире
Москва

Путин указал на важность союзнического взаимодействия с Азербайджаном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запустить прямой авиарейс между Барнаулом и Минском предложил Александр Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Охранник Зеленского предлагал Киеву сдаться в первые дни СВО


Навальный в России и мире
Москва

Суд продлил арест двум адвокатам Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Стоцкая

Анастасия Стоцкая и Иван Казьмин перестали скрывать свой роман



Москва

Безбилетница ударила контролера по лицу в автобусе на востоке Москвы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net