Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Май
2018

5 գործոն, որոնցով պայմանավորված՝ տնտեսության մեջ ռեալ արդյունք կտեսնենք. Գագիկ Մակարյան

0

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի ամսից տնտեսության մեջ կտեսնենք ռեալ արդյունքներ՝ կառավարության գործունեության արդյունքում, և դրա համար թվարկեց հինգ գործոն:

Առաջին գործոնը նա համարեց գործարարների համար ներկրման գործընթացի հեշտացումը: «Հիմա գործարարները շատ ինտենսիվ սկսում են զբաղվել ներկրմամբ, իսկ առաջ չէին համարձակվում, քանի որ համարում էին, որ անհավասար մրցակցություն կլինի, սահմանին ձևակերպում չեն իրականացնի, բայց քանի գնում է, այդ ռիսկը նվազում է, և տեսնում են, որ գործընթացը հեշտանում է»,- ասաց նա:

Երկրորդը` Գագիկ Մակարյանը նկատեց, որ ներկրողներն ավելի շատ կշահեն, քանի որ փաստաթղթավորումը շատ ավելի օրինական է կատարվում: «Այսինքն՝ առաջ բերված հաշիվ-ապրանքագիրը հիմք չէին ընդունում, և մաքսավորները միշտ ապրանքներն ավելի թանկ էին հաշվարկում, ինչի արդյունքում ներկրողն ավել գումարներ էր կորցնում, կամ կոռուպցիոն ռիսկեր էին առաջանում, կամ էլ դիտավորյալ այնպես էր արվում, որ անհավասար մրցակցության պատճառով էլ չներկրեր, այսինքն՝ իր ապրանքը ստացվեր շատ ավելի թանկ ու ոչ եկամտաբեր: Հիմա արդեն ասում են, որ ձևակերպումներն իրականացվում են հաշիվ-ապրանքագրերի հիման վրա, այսինքն՝ վստահում են այդ փաստաթղթերին»,-ասաց նա:

Մակարյանն աբսուրդ համարեց, որ Եվրոպայից, նույնիսկ ԵԱՏՄ-ից բերվող ապրանքների հետ կապված կարող են նման խնդիրներ լինեին, և նշեց, որ այլ բան է, եթե մաքսային ծառայությունները չվստահեին չինական, թուրքական կամ այլ ծագումնաբանական  ապրանքներին: «Այս գործընթացը հեշտացավ,  որովհետև սա ավելորդ կաշառք տալ էր, քաշքշուկ էր, ավելորդ թանկացում էր, որի պատճառով ներկրողը ավելի շատ հարկեր էր մուծում, և ստացվում էր, որ ապրանքը մրցունակ չէր լինում շուկայում»,- ասաց նա:

Որպես երրորդ գործոն`տնտեսագետն ասաց, որ կարող է գների նվազում տեղի ունենալ, ինչն արդեն նկատելի է: Նա նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն սննդամթերքին, բանանի գնի նվազմանը, այլ նաև հումքին, որի նվազումը պահածոյագործների համար հնարավորություն կստեղծի ավելի մրցունակ արտադրանքի համար:

«Այսինքն՝ վերջնական արտադրանքների գների նվազում կարող է տեղի ունենալ, ոչ թե բանջարեղենի, մրգերի առումով, այլ հումքերի, նյութերի էժանացում: Դա մրցակցության արդյունք է, նախկինում մոնոպոլիաները գիտեին, որ ինչ գին էլ դնեին, կվաճառեին, հիմա մոնոպոլիաները վերանում են, մրցունակությունը բարձրանում է, այլ ներկրողներ կհայտնվեն, շատ ներմուծողներ գները կնվազեցնեն»,- ասաց նա:

Չորրորդ հնարավորությունը Գագիկ Մակարյանն այն համարեց, որ Հայաստանում կարող են ստեղծվել նոր արտադրություններ, որոնք նախկինում ձեռնտու չեն եղել հումքի կամ ներկրման դժվարությունների առումով, որոնք էլ կհանգեցնեն նոր աշխատատեղերի ստեղծման, նոր եկամուտների, որոնք էլ ավելի կլավացնեն մրցակցությունը, և մրցունակության բարձրացման արդյունքում որակը կհաղթի, իսկ մինչև այժմ որակն ու գինը իրար հետ կապ չունեցող բաներ էին:

Հինգերորդ կետով Մակարյանը նշեց, որ կշահի արտահանումը: «Հայաստանի արտահանման հնարավորությունները կբարելավվեն, որովհետև երբ ապրանքները դառնում են ավելի որակով, մրցունակ, ավելի հարմար գներով կարող են նոր շուկաներ վաստակել ԵԱՏՄ-ում, ԱՄՆ-ում, կամ ԵՄ-ում»,- ասաց նա:

Տնտեսագետն առայժմ վտանգներ չի տեսնում տնտեսության համար և կանխատեսում է, որ ամռան ամիսներից հետո արդյունքները ավելի տեսանելի կլինեն:

«Կտեսնենք նոր ստեղծվող ձեռնարկություններ, կտեսնենք ներկրողների թվի ավելացում, մրցակցության բարելավում, կտեսնենք գների նվազում, ավելի համերաշխության մթնոլորտ կձևավորվի, քանի որ փոքր ու միջին բիզնեսը գտնվում էր անուշադրության ներքո»,-ամփոփեց նա և վստահություն հայտնեց, որ փոքր ու միջին բիզնեսն արդեն կմասնակցի նաև պետական գնումների գործընթացին, ինչը ևս պետք է բարելավել:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу


Спорт в России и мире
Москва

Работники Пожарно-спасательного центра показали свою слаженность в боевом развертывании


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Надежда Петрова

Теннисистка Петрова: Карацеву не хватает игровой уверенности


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Источник 360.ru: в реке Сетунь в Москве произошел разлив нефтепродуктов





Путин в России и мире
Москва

Власти Зимбабве поблагодарили Москву за помощь в период засухи


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил участие в договоре о вооруженных силах в Европе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Денис Мацуев

Как в Уфе прошел первый день музыкального фестиваля «Денис Мацуев представляет: диалог поколений» - сюжет «Вестей»



Москва

Блинкен: Белый дом попросит у конгресса $50 млн на помощь Молдавии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net