Մարտինես. Մեծ սխալ կլիներ, եթե հրավիրեի Նայնգոլանին
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է, թե ինչու ԱԱ-2018-ին մասնակցելու համար հավաքական չի հրավիրել «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանին.
«Գիտեմ, որ ինձ կարող են քննադատել Նայնգոլանին չհրավիրելու համար: Ավելի հեշտ կլիներ, եթե անեի հակառակը, սակայն դա մեծ սխալ կլիներ: Հեշտ է ընտրել 23 ֆուտբոլիստի, ինչին բոլորը սպասում են: Սակայն երբ դու գալիս ես աշխարհի առաջնություն, այդ խաղացողները պետք է անեն այն, ինչ պահանջվում է:
Ես պետք է ոչ հասարակ ընտրություն անեմ: Մենք ֆուտբոլիստների մասին տեղեկություններ ենք հավաքել երկու տարի ու չեմ ընտրելու անուններ, այլ` խաղացողներ, որոնք պետք է առավելագույն օգուտ տան հավաքականին: Ցավոք, պետք է ընտրենք 23 ֆուտբոլիստի, ու նույնիսկ նրանք, ովքեր արժանի են խաղալու, կարող են դուրս մնալ հայտացուցակից»,- Մարտինեսի խոսքերը մեջբերում է «101 Great Goals»-ը: