Ռոման Աբրամովիչն Իսրայելի քաղաքացիություն է ստացել. ԶԼՄ-ներ
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն Իսրայելի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին:
Մայիսին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբրամովիչի բրիտանական ներդրումային վիզան չեն երկարաձգել: Երկրի իշխանությունները խնդրել են միլիարդատիրոջը բացատրել իր կապիտալի ծագումը: ԶԼՄ-ների տվյալներով՝ հենց այդ պատճառով է ռուս միլիարդատերը որոշել Իսրայելի քաղաքացիություն ստանալ:
Ենթադրաբար, Աբրամովիչն օգտվել է, այսպես կոչված, «Վերադարձի մասին օրենքից», որով իսրայելական քաղաքացիություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր հրեա: