Շտուտգարտ, Վիսբադեն. շարունակվում են Սերգեյ Սմբատյանի ելույթները Եվրոպայում
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ շարունակվում են Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունները։ Մայիսի 23-ին Շտուտգարտի Liederhalle-ի «Բեթհովեն» սրահում երաժշտասեր հանրությունը հավաքվել էր ունկնդրելու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, որը տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Նվագախումբը ամերիկացի ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերի և ավստրիացի դաշնակահար Ինգոլֆ Վանդերի մասնակցությամբ ներկայացրեց […]