1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը. Բակո Սահակյանի ուղերձը
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում և պաշտպանում սեփական հողը: