Նեթանյահուն պաշտոնական այցով մեկնելու է Բեռլին և Փարիզ՝ քննարկելու իրանական միջուկային ծրագիրը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն աշխատանքային այցով կմեկնի Բեռլին և Փարիզ:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելցի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունը, եվրոպական մայրաքաղաքներում Նեթանյահուն մտադիր է բանակցություններ վարել, մասնավորապես, Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման հարցի շուրջ: Նշվում է, որ Իսրայելն ամբողջովին աջակցում է ԱՄՆ-ին այս հարցում:
Նախատեսվում է, որ Նեթանյահուն հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որոնք երկուսն էլ դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Նեթանյահուն մտադիր է Բեռլին մեկնել երկուշաբթի, այնուհետև երեկոյան ուղևորվել Փարիզ, որտեղ երկու օր կանցկացնի: