Շրի Լանկայում առնվազն 19 մարդ է մահացել մուսոնային անձրևների պատճառով
Շրի Լանկայում մուսոնային անձրևների հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ մեջբերելով երկրի Տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով կենտրոնի տվյալները:
Ինչպես հաղորդվում է, եղանակային անբարենպաստ պայմաններից, ընդհանուր առմամբ, 128 000 մարդ է տուժել:
Վերջին տվյալների համաձայն՝ քամու ուժգնացումներով ուղեկցվող հորդառատ անձրևների հետևանքով վնասվել կամ ամբողջովին ջրի տակ է մնացել ավելի քան 4000 տուն, ավելի քան 50 000 մարդ տարհանվել է առավել քիչ վտանգավոր շրջաններ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավելի քան 70 մարդ է մահացել Հնդկաստանում չդադարող անձրևների և փոթորկի հետևանքով: