Добавить новость
123ru.net
World News in Armenian
Май
2018

Եթե մշակույթի գործիչները շարունակում են նախարարին կամ 1-ին դեմքին ընկալել որպես «դիրեկտոր», նորից ունենալու ենք այն, ինչ ունենք. Ն. Զոհրաբյան

0

Tert.am-ի հետ զրույցում «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ժամանակային որպես լրագրող տևական ժամանակ լուսաբանել է մշակույթը,  անդրադառնում է հարցին, թե  մտավորականությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ի՞նչ ուղերձներ էր հղում և արդյոք քննարկումն արդյունավետ էր:

-Տիկի՛ն Զոհրաբյան, անդրադառնալով երեկ մտավորականների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, գրել էիք, որ համամիտ եք «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ նման հանդիպումները սովորաբար երեք հիմնական լեյտմոտիվ ունեն: Առաջին` քծնանքը, երկրորդ` սեփական նախագծերի համար գումար ուզելը և երրորդ` այլոց վրա գործ տալը: Հիմա, տպավորությունը՝ տպավորություն, սակայն ի՞նչ լուրջ առաջարկներ էիք սպասում այդ ձևաչափով հանդիպումից, որովհետև, համաձայնեք, որ հանդիպումը մի քիչ ճանաչողական էր, մի քիչ էլ արարողակարգային:

- Գիտեք, այդ ֆորմատով հանդիպումից, իհարկե,  ինքս մեծ ակնկալիք չունեի: Ֆորմատը, կարծում եմ, ճիշտ չէր ընտրված, բայց դա չի գլխավորը ու դա չէ, որ ինձ մտահոգում է: Ինձ մտահոգեց իմ դեժավյուն, ես հիշեցի իմ լրագրողական և քաղաքական գործունեության ողջ ընթացքում տարբեր նախագահների ու վարչապետների հետ հանդիպումները, գրեթե նույն դեմքերը, նույն հարցադրումները, նույն խնդիրները, և որևէ բան չի փոխվել:

Մենք այդպես էլ չենք կարողանում կարծրատիպեր կոտրել, մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ, որ պաշտոնյան՝ լինի վարչապետ, թե նախարար, մշակույթի ոլորտի «դիրեկտորը» չէ, որից պետք է ակնկալել կամ գումար, կամ պատժել մի «ա» մտավորականի, որը «բ» մտավորականի կարծիքով՝ այլասերում է հայոց մշակույթը:  Եվ այստեղ ես շատ ավելի կոնցեպտուալ մոտեցման սխալ եմ տեսնում, և եթե  այս ճանապարհով ենք գնալու, մենք արդյունքում նորից ունենալու ենք այն, ինչ ունենք: Երբ ես դեռ լրագրող էի «Հայկական ժամանակում», մի տևական հատված ես լուսաբանում էի մշակույթը, երկար աշխատել եմ արխիվային նյութերի հետ և իմ ձեռքի տակով են անցել այսօր մեր համար էսպես հայ մշակույթի «Օլիմպոսի» գագաթին նստած բազմաթիվ մտավորականների նամակներ, մատնագրեր,  քծնախառն ձոներ առ օրվա իշխանությունը, և երեկ, լսելով նման ելույթներ, նման զգացողություն ունեցա: Ես ներողություն եմ խնդրում այն պարկեշտ մտավորականներից, որոնք եկել էին իրենց մտահոգությունը,  խոսքն ու  առաջարկը ներկայացնելու: Բայց երեկ հնչեցին նաև այնպիսի ելույթներ և այնպիսի մարդկանց կողմից, որոնք ընդամենը 5 օր առաջ Սերժ Սարգսյանին մերձ մշակութային Բաստիլի առաջնաշարքերում էին: Սա է մտահոգությունը: Մենք սրա մասին պիտի մտածենք: Սկսենք այստեղից: Եթե մտածողության հեղափոխություն չի լինելու, արժեքների հեղափոխություն չի լինելու, ապա մշակույթի նախարարը կլինի Ա-ն, Բ-ն, թե Գ-ն, գալու են նույն խնդիրներով, նույն պրոբլեմներով և նույն մարդիկ: Իսկ նրանք, ովքեր իրապես իրենց գործն անում են պրոֆեսիոնալ, նրանց գերակշիռ մասն այդ խնդիրների մասին չի էլ բարձրաձայնելու, որովհետև չի ցանկանալու էդ մթնոլորտում նման խնդիրներ բարձրացնել:

- Դուք գրել եք նաև, որ հասարակական լսումներ եք հրավիրելու ստեղծագործական միությունների վերաբերյալ: Միությունների ղեկավարները դեմ են հասարակական կազմակերպություն լինելու կարգավիճակին,  բայց կան նաև գրողներ, որոնք պնդում են, որ նման բան ուզողները ուզում են պետական կարգավիճակ, առողջարաններ, ուղեգրեր: Դուք ի՞նչ կոնցեպտ եք առաջարկում:

-Նախաձեռնությունը, որը իմն է և Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովինը, չի վերաբերելու բացառապես և միայն ստեղծագործական միություններին, շատ ավելի լայն շրջանակ է ընդգրկելու: Ես նաև նշել եմ՝ այո, ստեղծագործական միությունների խնդիրը ևս պետք է քննարկվի, եթե հիշում եք՝ առնվազն 15 տարի իմ հիշողության մեջ ստեղծագործական միությունների նախագիծը տշվում է խորհրդարանից խորհրդարան և այդպես էլ չի ընդունվում, բովանդակային քննարկում տեղի չի ունենում: Եվ իրենց հետ միասին փորձելու ենք հասկանալ,թե ստեղծագործական միությունների այս սիստեմը, երբ միությունները, ոչ միայն իրենց մեղքով, նաև սուբյեկտիվ պատճառներով վերածվել են անվճարունակ գրողների,  երբեմն՝ շատ անորակ գրականությունը տպելու կամ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Եթե չլինի կամք՝ իսկապես մթնոլորտ, խաղի կանոն  փոխելու, իսկապես հինը ջարդելու և փորձելու նոր մտածողություն բերել, որևէ բան չի փոխվելու: Երկրորդ, մենք պետք է հասկանանք, թե պետական և Նախագահի մրցանակները ինչ կերպ են տրվում, ովքեր են այդ հանձնաժողովներում, որոնք որոշում են, որ այս կամ այն գրողին, ֆիզիկոսին, բանաստեղծին կամ մտավորականին, երաժշտին պետք է տան ՀՀ նախագահի կամ պետական մրցանակ: Որտեղո՞վ են անցնում այդ նիստերը: Ես գիտեմ հանձնաժողովներ, չեմ ուզում անուններ տալ, բայց գիտեմ, որ այդ մարդկանց չի կարելի վստահել անգամ ամենապարզունակ հոդվածի գրաքննությունը, ուր մնաց՝ իրենք որոշեն պետական մրցանակի դափնեկրին, պետական մրցանակի արժանի գրականություն: Սա ևս խնդիր է, որ պետք է լրջորեն քննարկենք: Ոստի, ես հորդորում եմ ոչ թե սվիններով ընդունել առաջարկը, այլ հասկանալ, որ նպատակը բարի է: Նպատակը՝ միասին ելքեր գտնելն է:

-Նախորդ անգամ, երբ նման առաջարկ էիք արել  Հայաստանի ստեղծագործական բոլոր միությունների ղեկավարները Ձեր դեմ նամակներ էին հղել: Նոր նամակներ սպասո՞ւմ եք:

-Նամակ ռուսաց թագավորին: Գիտեք, ինձ չգիտես ինչու համառորեն  թվում է, որ  նամակներ, մատնագրեր գրելու ժամանակը մեր երկրում վաղուց պետք է անցած լիներ: Բայց ես հույս ունեմ, որ իմ՝ որպես քաղաքացու և պատգամավորի՝ ոլորտի խնդիրների նկատմամբ մտահոգության մեջ , հերթական անգամ չեն փորձի ենթատեքստեր փնտրել և  կմիանան մեր նախաձեռնությանը ու կփորձեն քայլ առ քայլ հասկանալ խնդիրը և գնալ դրա լուծման ճանապարհով:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Иоганн Себастьян Бах

«Бах vs Чайковский» под величественными сводами Петрикирхе.



Москва

Ботулизм вызвал обильные аресты // За вредительство арестовали не только повара

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net