Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել (լուսանկարներ)
Քիչ առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանյան լճի մոտ՝ Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների հատման վայրում:
Կամուրջի տակ ջրի կուտակման հետևանքով բազմաթիվ մեքենաներ կիսով չափ ջրի մեջ են մնացել:
Դեպքի վայրից Tert.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բազմաթիվ մեքենաներ են կուտակվել, աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության և շտապօգնության բրիգադները: