Կազմվել է տեղաշարժի համար ամենաազատ անձնագրեր ունեցող երկրների ցանկը. Հայաստանը 74-րդն է
Henley & Partners ընկերությունը կազմել է աշխարհով մեկ տեղաշարժվելու համար իրենց տերերի համար առավել ազատություն ապահովող անձնագրերի վարկանիշը:
Հայտնի է, որ ցանկը կազմելիս մասնագետներն առաջնորդվել են այն փաստով, թե տվյալ անձնագրի տերն առանց այցագիր ունենալու ինչ քանակությամբ երկրներ կարող է այցելել: Արդյունքում լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի անձնագիրը, որն ունենալու դեպքում կարելի է հանգիստ այցելել աշխարհի 189 երկիր:
Աշխարհով մեկ տեղաշարժի հարցում ավելի «սահմանափակ» հնարավորություններ ունեն Գերմանիայի և Սինգապուրի քաղաքացիները: Նրանք իրենց անձնագրով կարող են անարգել այցելել աշխարհի 188 երկիր:
Վարկանիշային աղյուսակի երրորդ հորզոնականը զբաղեցրել են միաժամանակ Հարավային Կորեան, Իսպանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Դանիան, Ֆրանսիան ու Շվեդիան:Այս երկրների քաղաքացիներն առանց այցագրի կարող են այցելել աշխարհի 187 երկիր:
Վարանիշային աղյուսակը եզրափակում են Իրաքն ու Աֆղանստանը, որոնց քաղաքացիները կարող են առանց այցագրի 30 պետություն այցելել:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա այն գտնվում է 74-րդ հորիզոնականում, քանի որ ՀՀ անձնագիր ունեցողները կարող են առանց այցագրի այցելել աշխարհի 62 երկիր:
Հարևան պետություններից լավագույն ցուցանիշն արձանագրել է Ռուսաստանը՝ 47-րդ հորիզոնական (118 երկիր): Դրան 49-րդ հորիզոնականում հաջորդում են Վրաստանն ու Թուրքիան (111 երկիր): Ադրբեջանը 70-րդ հորիզոնականում է. այդ երկրի քաղաքացիօները կարող են առանց այցագրի այցելել 66 երկիր: Հարևան Իրանը 92-րդ հորիզոնակում է՝ 43 երկիր ցուցանիշով: