Էստոնիան և Շվեդիան հայտարարել են համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին
Շվեդիայի Զինված ուժերը մայիսի վերջին կանցկացնեն ամենամյա զորավարժությունները, որոնցում առաջին անգամ կմասնակցեն էստոնական ռազմաօդային ուժերը: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի բանակի մամլո ծառայությունը:
«Անկախության վերականգնումից հետո սա կլինի առաջին զորավարժությունը, որը համատեղ կիրականացնեն Էստոնիայի և Շվեդիայի ռազմաօդային ուժերը», - հայտարարել է էստոնական ռազմաօդային ուժերի հրամանատար Ռիյվո Վալգեն:
Զորավարժությունները նա անվանել է «հետաքրքիր մարտահրավեր» և «պաշտպանության ոլորտում համագործակցություն մշակելու հնարավորություն»:
Տալինի ավիաբազա պետք է ժամանի շվեդական ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը, որի կազմում՝ 8 ինքնաթիռ: Զորավարժություններին կմասնակցի շուրջ 100 շվեդ զինծառայող: