«Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց առաջնությունում. «Լևանտե»-«Բարսելոնա»՝ 5:4 (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի «Լևանտե»-«Բարսելոնա» հանդիպումն անցավ լարված և գերդրամատիկ պայքարում:
Տանտերերը կարողացան հաղթել 5:4 հաշվով:
Հանդիպման մեկնարկից կես ժամ անց Բոատենգի դուբլի շնորհիվ տանտերերն առջևում էին հաշվի մեջ. 38-րդ րոպեին Կոուտինյոն կրճատեց հաշվի տարբերությունը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեին Բարդին 3-րդ գոլը խփեց: Եւս 10 րոպե և հաշիվը 5:1 էր. Բատենգը՝ հեթ-տրիկի, իսկ Բարդին՝ դուբլի հեղինակ:
59-րդ րոպեին Կոուտինյոն դուբլ ձևակերպեց, իսկ 5 րոպե անց՝ հեթ-տրիկ:
71-րդ րոպեին տուգանային հրապարակ Բուսկետսի նկատմամբ խախտեցին կանոնները. 11 մետրանոց, որը հստակ իրացրեց Լուիս Սուարեսը՝ 4:5:
«Բարսելոնային» ավելին անել չհաջողվեց. կատալոնական թիմը կրեց առաջնության 1-ին պարտությունը: Հատկանշական է, որ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն Իսպանիայի ավարտվող առաջնությունում մեկ խաղում անգամ 3 գոլ բաց չէր թողել, իսկ այս խաղում 5 բաց թողած գոլ:
Վերջին տուրից առաջ «Լևանտեն» հաղթանակի շնորհիվ 46 միավոր է վաստակում և 15-րդ հորիզոնականում է: Չեմպիոն դարձած «Բարսան» մնում է 90 միավորով:
Հանդիպման բոլոր գոլերը.