Թուրքիայում հանգստանալիս կոմայի մեջ հայտնված ռուս զբոսաշրջիկը մահացել է
Ռուսաստանցի զբոսաշրջիկը, որը կոմայի մեջ էր ընկել Թուրքիայի Ալանիա քաղաքում հանգստանալիս, մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նրա հարազատներին:
«Մայիսի 13-ին դուրս չգալով կոմայից՝ Սերգեյ Ցուկրուկը մահացել է», - ВКонтакте սոցցանցի աջակցության խմբում գրել է զբոսաշրջիկի մայրը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Եկատերինբուրգում բնակվող տղամարդը կնոջ և երեխայի հետ մեկնել էր հանգստանալու: Մայիսի 3-ին զբոսանքից վերադառնալուն պես կինը նրան հայտնաբերել է հյուրանոցի համարում: Հիվանդանոցում սրտի կաթված են ախտորոշել: