Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Իսրայել՝ մասնակցելու Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան ամուսնու՝ Ջարեդ Կուշների հետ, որը նաև նախագահի ավագ խորհրդականներից է, ժամանել է Իսրայել՝ մասնակցելու Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ դեսպանատան բացումը նախատեսված է իրականացնել մայիսի 14-ին: Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ անձամբ ներկա չի լինելու միջոցառմանը:
Ինչպես հայտնի է, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը դժգոհություն էր առաջացրել պաղեստինցիների շրջանում: Հատկանշական է, որ դա համընկել է Իսրայելի պետականության 70-ամյա հոբելյանի հետ:
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը Թրամփը կայացրել էր 2017-ի դեկտեմբերին: