«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական դաշտում 5:1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»:
Առաջին խաղակեսում մեկական անգամ աչքի են ընկել Ֆիլիպե Կոուտինյոն, Պաուլինյոն և Լիոնել Մեսսին: Երկրորդ կեսում դուբլ է գրանցել Դեմբելեն: 54-րդ րոպեին Սանսոնեն խփել է հյուրերի հեղինակության գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» վաստակել է 90 միավոր, իսկ «Վիլյառեալը» 57 միավորով 6-րդն է: