Թրամփի որոշման հետևանքները տարածաշրջանում
«Թրամփի այս որոշումը կունենա ոչ միայն տնտեսական, այլև ներքաղաքական և արտաքին քաղաքական հետևանքներ: Միանշանակ Իրանում գլուխ կբարձրացնեն այն արմատական ուժերը, որոնք ի սկզբանե դեմ էին միջուկային գործարքին, սա գլուխ կբարձրացնի Ռուհանիի դեմ կանգնած քաղաքական ուժերին և հասարակության այն հատվածներին, որոնք երկրում բարեփոխումներ, խնդիրների լուծումներ չեն նկատում և հունվարին բողոքի ակցիաներ էին նախաձեռնել»: