ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել Իրանի հարցով հետագա քննարկումներ անցկացնելու
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հարցով հետագա քննարկումներին, այդ թվում և Իրանի հետ պայմանագիր կնքած կողմերի հետ՝ չբացառելով Ռուսաստանն ու Չինաստանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Վերջինս նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նմանօրինակ քննարկումներ անցկացնում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
«Մենք ամբողջությամբ հույս ունենք, որ հետագայում ևս խոստումներ կլինեն… Նայեք դրան որպես կրկնվող գործընթացի», - ասել է վերջինս:
ԱՄՆ վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ ևս հաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսություններ վարել Չինաստանի և Ռուսաստանի հետ:
«Մենք կբանակցենք բոլոր կողմերի հետ այն հարցում, որ վերաբերում է Իրանում ներդրումներ կատարելուն և կոչ կանենք և կհամոզենք կողմերին կրճատել դրանք», - ասել է գործակալության աղբյուրը: