Բրյուսելի կայարաններից մեկում տարհանում է իրականացվել հրաձգության պատճառով
Բրյուսելում տարհանում է իրականացվել Գար դյու Միդի կայարանում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, պարզվել է, որ տարհանման պատճառը հրաձգությունն է եղել:
Հաղորդվում է, որ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է հատակին և թաքնվել:
Ոստիկանությունը փամփուշտի պարկուճը փորձաքննության է ուղարկել:
Ոստիկանները կասկածյալին են որոնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կայարանը տարհանվել է պայթյունի ձայնի պատճառով:
Մինչ այդ բելգիական Շատլե քաղաքում պայթյուն էր տեղի ունեցել մետաղագործական գործարանում, ինչի հետևանքով 3 մարդ էր վիրավորվել:
Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 9-ի վաղ առավոտյան: