Ռիո դե Ժանեյրոյում ուղղաթիռ է ընկել օվկիանոսը
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի լողափերից մեկի մոտակայքում ուղղաթիռ է ընկել Ատլանտյան օվկիանոսը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ուղղաթիռը Ռիոյից ուղևորվելիս է եղել Կաբու Ֆրիու քաղաք: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում օրեր առաջ վթարվել էր հարսնացուին տեղափոխող ուղղաթիռը, որը հանդիսության հրապարակում վայրէջք կատարելիս խափանվել էր և բռնկվել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել, և հարսնացուն հասել էր իր հարսանիքին: