Էռնեստո Վալվերդե. Հույս ունեմ, որ Դեմբելեն կշարունակի խաղալ «Բարսելոնայում»
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին:
«Պետք է հասկանանք, որ Ուսմանը նոր է եկել թիմ և նա որոշակի վնասվածքներ է ստացել, իսկ «Բարսելոնայում» խաղալը հեշտ չէ: Նա անչափ տաղանդավոր է, տեխնիկապես լավ պատրաստված և արագ:
Հնարավոր է, որ նա մի քիչ պետք է աշխատի ավելի լավ պաշտպանվելու ողղությամբ:
Գիտենք, որ Ուսմանը երիտասարդ է: Հույս ունենք նրա հետ աշխատել նաև հաջորդ տարի»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն: