«Բարսելոնան» անարգում է «Ատլետիկոյին»․ մադրիդյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ
«Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը «Բարսելոնայի»՝ մադրիդյան թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը ձեռք բերելու համար գործադրած ջանքների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Մեզ արդեն հոգնեցնում է «Բարսելոնայի» վերաբերմունքը։ Այն, թե ինչպես են ակումբի նախագահը, ֆուտբոլիստները, ղեկավարության ներկայացուցիչները եվրագավաթային եզրափակչից մի քանի օր առաջ խոսում պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի մասին, լիակատար անարգանք է «Ատլետիկոյի» և ակումբի […]